Նորություններ

Միլանը հետաքրքրված է Ռոմայի ֆուտբոլիստներով

Իտալական «Միլանը» կփորձի ձեռք բերել «Ռոմայի» երկու խաղացողներին, հաղորդում է Sky Italia-ն:

Ակումբի ղեկավարները մտադիր են հաջորդ ամռանը գնել անգլիացի պաշտպան Քրիս Սմոլինգին և կիսապաշտպան Չենգիզ Ունդերին:

Հիշեցնենք, որ անգլիացին վարձակալության հիմունքներով հանդես է գալիս հռոմեական ակումբի կազմում:

Նշվում է, որ 22-ամյա թուրք ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև`«Տոտենհեմը» և «Էվերթոնը», իսկ Սմոլինգին իր կազմում է ցանկանում տեսնել «Էվերթոնը»:

armsport.am

Back to top button
Close