Նորություններ

Դադիվանքի գողության դեպքը բացահայտվել է. երեք երիտասարդ բերման են ենթարկվել

Դադիվանքի եկեղեցական համալիրից կատարված գողության դեպքը բացահայտվել է. Արցախի Հանրապետության ոստիկանության Շահումյանի շրջանային բաժնի ծառայողները բերման են ենթարկել ՀՀ Գեղարքունիքի մարզի երեք բնակչի՝ 1996թ. ծնված Ն. Ս.-ին, 1996թ. ծնված Գ. Ա.-ին և 1995 թ. ծնված Ժ. Մ.-ին:

Այս մասին  տեղեկացնում է Արցախի Հանրապետության ոստիկանության կայքէջը:

Նրանք Դադիվանք համայնքի վանական համալիրի չկողպված դռնով մուտք են գործել փոքր եկեղեցու սրահ և գողացել գանձանակը: Գողոնն առգրավված է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժինը:

Back to top button
Close