ՄիջազգայինՆորություններ

Իրանում կորոնավիրուսի հետևանքով 2 քաղաքացի է մահացել և ևս 1-ը հոսպիտալացվել

Իրանում 2 մարդ է մահացել այն բանից հետո, երբ նրանց մոտ իրականացված նոր կորոնավիրուսի՝ Covid-19-ի թեստը դրական էր ստացվել։ Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է:

Իրան առողջապահության մամուլի խոսնակ Կիանուշ Յահանպուրը գրառում է կատարել Twitter-ում, որ նրանք մահացել են «ծերության և անբավարար իմունային համակարգերի» պատճառով՝ Ղոմի հիվանդանոցում բուժվելիս:

Առողջապահության փոխնախարար Ղասեմ Յանբաբեյը «Երիտասարդ լրագրողների ակումբում» (YJC) ասել է, որ երկուսն էլ Իրանի քաղաքացիներ են: Սա Covid-19-ի առաջին երկու դեպքն է, որ հայտարարվել է Իրանում:

IRNA պետական լրատվական գործակալությունը հայտնել է, որ մահացածները չեն ճանապարհորդել արտերկիր, նույնիսկ Ղոմի նահանգից դուրս չեն եկել:

Գործակալությունը ավելի ուշ հայտնել է, որ նահանգի դպրոցներն ու համալսարանները կփակվեն հինգշաբթի ՝ որպես կանխարգելում հիվանդության հետագա տարածման դեմ:

Նշենք, որ Իրանում կորոնավիրուսով վարակված լինելու կասկածանքով մեկ մարդ է հոսպիտալացվել նաև Թեհրանի «Ֆարմանիե» հիվանդանոցում:

Իրանի շտապօգնության ծառայության խոսնակ Մոջթաբա Խալեդին նշել է, որ նախօրեին կորոնավիրուսով վարակված լինելու կասկածանքով մի հիվանդ է հոսպիտալացվել Թեհրանի «Ֆարմանիե» հիվանդանոցում, բայց քանի որ այդ հիվանդանոցը կարանտինի բաժին չունի, հիվանդը տեղափոխվել է «Յաֆթաբադ» հիվանդանոց: Նրա խոսքով՝ հետազոտություն է իրականացվում, պարզելու՝ արդյունքը դրակա՞ն, թե՞ բացասական կլինի:

regionmonitor.com

Back to top button
Close