Նորություններ

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողները ներկայացան բացատրական աշխատանքի արդյունքում

Ոստիկանության Նոր Նորքի ՔՀԲ և անձնագրային բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 19-ին, ժամը 16.30-ին, Նոր Նորքի բաժին է ներկայացել 26-ամյա Արթուր Ս.-ն, որը 2019 թ. փետրվարի 15-ից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) մեղադրանքով:

***

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 19-ին, ժամը 10.55-ին, Նոր Նորքի բաժին է ներկայացել 32-ամյա Դավիդ Դ.-ն, որը 2019 թ. սեպտեմբերի 16-ից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close