Նորություններ

Վարդան Ղուկասյանի որդու նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. hetq.am

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է, քրեական հետապնդումը՝ դադարեցվել: Այս մասին «Հետքի» գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունից:

Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, մեղադրվում էր պարտադիր զինվորական ծառայությունից ապօրինի ազատման մեջ:

Վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

hetq.am

Back to top button
Close