ՄիջազգայինՆորություններ

Գերմանիայի Հանաու քաղաքում անհայտ անձը գնդակահարել է 9 մարդու

Առնվազն 9 մարդ է զոհվել Գերմանիայի Հանաու քաղաքում տեղի ունեցած հարձակումից: Անհայտ անձը կրակ է բացել 2 տարբեր բարերում:

Կան նաեւ վիրավորներ: Զոհերը հիմնականում երիտասարդներ են՝ այդ թվում մեկ կին:

Ավելի ուշ քաղաքի մեկ այլ հատվածում իրավապահները հայտնաբերել են եւս 2 դի, որոնցից մեկը, ենթադրաբար, հանցագործինն է:

Նշվում է, որ հանցագործը կրակ է բացել նարգիլեի երկու բարերում, ինչից հետո թաքնվել է, ապա հրաձգությունը շարունակել քաղաքի այլ հատվածում:

Քաղաքում հատուկ գործողություններ են իրականացվում: Դեռեւս հայտնի չէ՝ հացագործը միայնակ է գործել, թե հանցակիցների հետ:

 

Աղբյուր՝ dw.com

Back to top button
Close