Նորություններ

Իրանում կորոնավիրուսի հետեւանքով 2 քաղաքացի է մահացել

Իրանական Irna լրատվական գործակալությունը հայտնում է, որ հաստատվել է երկրում 2 իրանցու՝ կորոնավիրուսի հետեւանքով մահանալու մասին տեղեկությունը:

Covid-19 անունը ստացած նոր տիպի կորոնավիրուսի անալիզի պատասխանը դրական է եղել 2 քաղաքացիների մոտ:  2 իրանցիները մայրաքաղաք Թեհրանի հյուսիսում տեղակայված Քում քաղաքից են, 2-ն էլ մահացել են հիվանդանոցում:

Իրանի առողջապահության եւ բժշկական կրթության նախարարի խորհրդական Ալի Ռեզա Վահաբզադեն, հաստատելով տեղեկությունը, նշել է, որ 2 իրանցիները պատկառելի տարիքի են եղել եւ հավելել է, որ այս 2 դեպքը առայժմ միակն է Իրանի տարածքում:

Ավելի վաղ կորոնավիրուս էր հայտնաբերվել նաեւ Արաբական Միացյալ Էմիրություններում:

Նշենք, որ Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցնում է 74200-ը, զոհվել է 2004 մարդ: Ամբողջ աշխարհում դեկտեմբերից մինչ օրս, չհաշված Չինաստանի հատվածքը, կորոնավիրուսով հիվանդացության  ավելի քան 1000 դեպք է գրանցվել:

Back to top button