Նորություններ

Աշխարհը չի կարողանում երեխաների համար առողջ կյանք և իրենց ապագայի համար բարենպաստ կլիմա ապահովել

Որևէ երկիր պատշաճ կերպով չի պաշտպանում երեխաների առողջությունը, նրանց շրջակա միջավայրն ու ապագան,- սա են պնդում մասնագետները ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Լանսեթ ամսագրի կողմից գումարված հանձնաժողովի զեկույցում: Հանձնաժողովի աշխատանքներին տարբեր երկրներից մասնակցել են մանկապատանեկան առողջության ավելի քան 40 առաջատար մասնագետներ ։
 
«Սա է աշխարհի երեխաների ապագա՞ն» զեկույցում նշվում է, որ ողջ աշխարհում յուրաքանչյուր երեխայի և երիտասարդի ապագային անմիջականորեն սպառնում է էկոլոգիական դեգրադացիան, կլիմայի փոփոխությունն ու վնասակար կոմերցիոն մարքեթինգը, որը քաջալերում է նրանց չափից շատ վերամշակված արագ սնունդ սպառել, ինչպես նաև շաքար պարունակով խմիչքներ, ալկոհոլ և ծխախոտ օգտագործել։
 
Արագ տեմպերով տեղի ունեցող կլիմայի փոփոխությունը սպառնում է յուրաքանչյուր երեխայի ապագային: Զեկույցը ներառում է 180 երկրի նոր գլոբալ ինդեքս, որ համեմատում է երեխաների զարգացման կատարողականը, այդ թվում՝ առողջությունը, կրթությունն ու սնուցումը կայունության հետ` համադրելով դրանք ջերմոցային գազերի արտանետումների, համահավասարության և եկամտային բացերի հետ: [Top & Bottom 10 countriesInteractive Index]
 
Ըստ զեկույցի, ամենաաղքատ երկրները պետք է ավելին անեն՝ իրենց երեխաների առողջ կյանք վարելու կարողությունը զարգացնելու համար: Չնայած դրան, ավելի հարուստ երկրներից տեղի ունեցող ածխածնի մեծածավալ արտանետումները սպառնում են աշխարհում բոլոր երեխաներին։ Եթե մինչև 2100 թվականը գլոբալ տաքացումը գերազանցի 4°C-ը, այն կարող է հանգեցնել երեխաների առողջությունը վտանգող կործանարար հետևանքների, օվկիանոսի ջրի մակարդակի բարձրացման, ջերմային ալիքների, թերսնուցման և մալարիայի կամ դանգո տենդի նման հիվանդությունների պատճառով։
 
Ըստ ինդեքսի, Նորվեգիայում, Կորեայի Հանրապետությունում և Նիդերլանդներում ապրող երեխաներն ամենամեծ հնարավորությունն ունեն կյանքի պահպանման և բարեկեցության համար, մինչդեռ Կենտրոնական Աֆրիկայի, Չադի, Սոմալիի, Նիգերի և Մալիի երեխաներին սպասում է վատթարագույն սցենար։ Այնուամենայնիվ, երբ զեկույցի հեղինակները վերլուծություններն արեցին ըստ CO2— ի՝ մեկ շնչին բաժին ընկնող արտանետումների հաշվարկով, ինդեքսի վերին շեմում գտնվող երկրները հայտնվեցին ստորին շեմերում, մասնավորապես՝ Նորվեգիան զբաղեցրեց 156-րդ հորիզոնականը, Կորեայի Հանրապետությունը՝ 166-րդ, իսկ Նիդերլանդները՝ 160-րդ։ Այդ երկրներից յուրաքանչյուրը արտանետում է մեկ շնչի հաշվարկով 210%-ով ավելի CO2, քան իրենց 2030 թվականի թիրախն է սահմանում։ ԱՄՆ-ն, Ավստրալիան և Սաուդյան Արաբիան տասնյակի մեջ հայտնված վատագույն արտանետողներից են։
 
Միակ երկրները, որոնց մեկ շնչին բաժին ընկնող CO2 արտանետումները համապատասխանում են 2030թ. սահմանած թիրախին և որոնք լավ դիրքերում են երեխաների զարգացմանը միտված չափորոշիչների առումով (առաջին 70 երկրների շարքում) Ալբանիան է, Հայաստանը, Գրենադան, Հորդանանը, Մոլդովան, Շրի Լանկան, Թունիսը, Վիետնամը և Ուրուգվայը։
 
Վնասակար կոմերցիոն մարքեթինգն անդրադառնում է երեխաների վրաինչի արդյունքում մանկական ճարպակալման ցուցանիշն աճել է 11 անգամ։ Որոշ երկրներում երեխաները միայն հեռուստատեսությամբ գրեթե 30,000 գովազդային հոլովակ են տեսնում մեկ տարվա ընթացքում, մինչդեռ ԱՄՆ-ում վերջին երկու տարիների ընթացքում երիտասարդությանը թիրախող էլեկտրոնային ծխախոտների գովազդներն ավելացել են 250 տոկոսով ՝ հասնելով ավելի քան 24 միլիոն երիտասարդի։
 
Անառողջ սննդի և շաքար պարունակող խմիչքների կոմերցիոն մարքեթինգի՝ երեխաներին հասանելի լինելը հանգեցնում է անառողջ սննդի սպառման, գիրության և ճարպակալման։ Ճարպակալած երեխաների և դեռահասների թիվը 1975 թվականի 11 միլիոն ցուցանիշի նկատմամբ 2016 թվականին աճել է 11 անգամ, որն անհատական և հանրային առողջապահական մեծ գին ունի։
 
Մանկապատանեկան առողջության վերաբերյալ անհապաղ գործողությունների մանիֆեստ։
Երեխաներին պաշտպանելու համար հանձնաժողովի հեղինակները կոչ են անում հանուն երեխաների և երեխաների կողմից նոր գլոբալ շարժման, այն է՝

  1. Անհապաղ դադարեցնել CO2— ի արտանետումները, որպեսզի մեր երեխաներն այս մոլորակում ապագա ունենան։
  2. Կայուն զարգացում ապահովելու համար երեխաներին և դեռահասներին դնել մեր ջանքերի առանցքում։
  3. Նոր քաղաքականություններ և ներդրումներ անել բոլոր ոլորտներում՝ հօգուտ երեխաների առողջության և իրավունքների։
  4. Երեխաների ձայնը քաղաքականության որոշումների մեջ լսելի դարձնել։
  5. Խստացնել վնասակար կոմերցիոն մարքեթինգի վերաբերյալ ազգային օրենսդրությունը, առաջնորդվելով Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի նոր կամընտիր արձանագրությամբ։

«Աշխարհում ամենուր երեխաները ստիպված են լինում դիմակայել այնպիսի սպառնալիքների դեմ, որ աներևակայելի էին ընդամենը մի քանի սերունդ առաջ»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը։ «Ժամանակն է վերանայել երեխաների առողջությանը վերաբերող հարցերը, որպեսզի այն երեխաներին դնի յուրաքանչյուր պետության, յուրաքանչյուր կառավարության զարգացման օրակարգի կենտրոնում, իսկ նրանց բարեկեցությունը՝ բոլոր տիպի նկատառումներից վեր»։
 

Back to top button
Close