Նորություններ

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 18-ից 19-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 18-ից 19-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 72 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 18, խարդախության` 15, մարմնական վնասվածք հասցնելու՝ 5, թմրամիջոցի հայտնաբերման՝ 4, յուրացման կամ վատնման, ապօրինի ծառահատման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, խուլիգանության ու ընտանեկան բռնության՝ 2-ական, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, զենք-զինամթերքի առգրավման, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու, հոգեմետ նյութեր փոխադրելու կանոններ խախտելու, հոգեմետ նյութեր ձեռք բերելու կանոններ խախտելու, տասնվեց տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու և փաստաթղթի կեղծման 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 7 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 4-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 6 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 23 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close