Նորություններ

Կադրային փոփոխություններ ոստիկանությունում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ փետրվարի 17-ին, ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը հրամաններ է ստորագրել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Սարգսյանի հրամանով ոստիկանության փոխգնդապետ Վահրամ Խաչատրյանը նշանակվել է ոստիկանության Էրեբունու բաժնի պետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ՝ ազատվելով ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի պետի պաշտոնից:

ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի մեկ այլ հրամանով ոստիկանության փոխգնդապետ Գևորգ Գևորգյանը ազատվել է ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի պետի տեղակալի պաշտոնից և նշանակվել նույն բաժանմունքի պետ:
Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ Վահրամ Ենոքյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և ուղարկվել ոստիկանության կադրերի տրամադրության տակ:

Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով ոստիկանության փոխգնդապետ Մկրտիչ Վարոսյանը նշանակվել է ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ:

Ոստիկանության Արարատի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Սամվել Խմելյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ոստիկանության Մեծամորի բաժնի պետ:

ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով ոստիկանության Արարատի բաժնի պետ է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Ղարիբ Հովսեփյանը, ով մինչ այդ աշխատում էր ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում:

Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով Ֆիլիպ Ստեփանյանը ազատվել է ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Արարատի բաժնի պետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ:

ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի մեկ այլ հրամանով Կարեն Մայիլյանը նշանակվել է ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ, ով մինչ այդ աշխատում էր նույն բաժնի քրեական հետախուզության բաժանունքում՝ ավագ օպերլիազոր:

shamshyan.com

Back to top button
Close