Միջազգային

Մերձմոսկվայում սրճարանի տերը հրազեն է կիրառել. 5 մարդ վնասվածք է ստացել

Մերձմոսկովյան Շեբանցեւո ավանում Կանանց միջազգային օրվա առիթով անցկացվող խնջույքը վերածվել է խոշոր կոնֆլիկտի սրճարանի տնօրենի եւ հաճախորդների միջեւ, հայտնում է 5-tv.ru-ն:

Տարածված տեսանյութում երեւում է, որ վիճաբանության ժամանակ հաստատության սեփականատերը զինվում է կարաբինով եւ փորձում սրճարանից հեռացնել երիտասարդների խմբին:

Միջադեպի արդյունքում Դոմոդեդովոյի հիվանդանոց է տեղափոխվել 5 մարդ, որոնցից 3-ը ոտքի հրազենային վիրավորումով, 2-ը՝ գլխի վնասվածքներով:   

Կատարվում է հետաքննություն: Ներկայումս սրճարանի սեփականատիրոջը տուն են թողել: Նախնական տվյալներով, ծեծկռտուքը կանխելու համար նա ստիպված է եղել կիրառել «Սայգա» տեսակի կարաբինը:

Աղբյուր՝ 5-tv.ru

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Ավելին
Back to top button