ՄիջազգայինՆորություններ

Թուրքիան լրացուցիչ զրահատեխնիկա է ուղարկել Սիրիա

Վերջին շրջանում Սիրիայում լարված մթնոլորտն ավելի է թեժացել  թուրքական զինուժի և Սիրիայի կառավարական զորքերի միջև: Կողմերը չեն դադարում մեկը մյուսին սպառնալ պատասխան ռազմագործողություններով:

Այս ամենի ֆոնին Թուրքիան շարունակում է լրացուցիչ զինտեխնիկա ուղարկել Սիրիայի իր դիտակետեր:

Ըստ թուրքական կողմի՝ Սիրիայի Իդլիբ նահանգի հարավային և արևելյան շրջաններ թուրք զինվորականներ ուղարկելու և զինտեխնիկան համալրելու նպատակն է «պաշտպանել իր դիտակետերը Սիրիայում և կանխել փախստականների հոսքը դեպի Թուրքիա»:

Նշվում է, որ զրահատեխնիկայով բեռնված ավտոշարասյունը արդեն հատել է թուրք-սիրիական սահմանը:

Հիշեցնենք, որ Սիրիայի Իդլիբ նահանգում վերջին 2 շաբաթվա ընթացքում Սիրիայի կառավարական բանակի հրետակոծության հետևանքով թուրքական բանակի 13 զինծառայող է սպանվել:

ermenihaber.am

Back to top button
Close