ՆորություններՍպորտ

Արսենալը հաղթեց Նյուքասլին ու բարձրացավ 10-րդ հորիզոնական

ԱՊԼ-ի 26-րդ տուրի շրջանակում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալել էր «Նյուքասլին»:

Առաջին խաղակեսում թիմերը խփած գոլերով աչքի չընկան: Երկրորդ խաղակեսի սկզբում Պեպեյի փոխանցումից հետո Օբամեյանգը առաջ մղեց լոնդոնյան թիմին: 3 րոպե անց աչքի ընկավ արդեն Պեպեն՝ եզրափակելով Սակայի փոխանցումը՝ 2:0: 90-րդ րոպեին հաշիվը դարձավ խոշոր. գոլն իր հաշվին գրանցեց Օզիլը: 95-րդ րոպեին Լակազետը 4-րդ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասն ու ձևակերպեց խաղի վերջնական հաշիվը՝ 4:0:

Այս հաղթանակից հետո «Արսենալը» 34 միավորով 10-րդ տեղում է, իսկ «Նյուքասլը» 31 միավորով մնաց 12-րդ տեղում:

Back to top button
Close