ՄիջազգայինՆորություններ

Չինաստանում սկսել են արտադրել կորոնավիրուսի դեմ առաջին դեղամիջոցը

Չինաստանի Չժեցզյան նահանգի Թայչժոու քաղաքում սկսել են արտադրել COVID-19 կորոնավիրուսի դեմ առաջին դեղամիջոցը:

Խոսքը գնում է Favipiravir (չիներեն՝ Ֆավեյլավեյ) դեղամիջոցի մասին, որն արտադրող ընկերությունը պաշտոնապես թույլտվություն է ստացել վերահսկող մարմինների կողմից:

Ընդգծվում է, որ այն կարող է դառնալ առաջին դեղամիջոցը, որով հնարավոր կլինի բուժել կորոնավիրուսը:

Փետրվարի սկզբին Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մայքլ Ռայանը հայտնել էր, որ ներկայումս աշխարհում գոյություն չունի չինական կորոնավիրուսը բուժող որեւէ դեղամիջոց:

Չինաստանում փորձարկվել է նաեւ ռուսաստանյան արտադրության «Տրիազավիրին» պատվաստանյութը, որն արդյունավետ է գրիպի վիրուսի 15 շտամների դեմ պայքարում:

Վերջին տվյալների համաձայն Չինաստանում կորոնավիրուսով հիվանդ անձանց թիվը հասել է մոտ 70 հզր.-ի, մահացել է 1670 մարդ: Կորոնավիրուսի վարակի դեպքեր են արձանագրվել ավելի քան 20 երկրներում:

 

Աղբյուր՝ Lenta.ru

Back to top button
Close