Մշակույթ/ՊատմությունՆորություններ

«Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող երգչի անունը հայտնի է

«Եվրատեսիլ  2020» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանը՝ «Chains On You» երգով:

«Դեպի Եվրատեսիլ 2020» նախագծի հաղթողը որոշվեց հետեւյալ սկզբունքով՝ միջազգային պրոֆեսիոնալ ժյուրիի, որի կազմում են ոլորտի առաջատար մասնագետները՝ «Եվրատեսիլ» երգի մրցույթի մասնակից երկրներից (ձայների 33.3%), Հանրային հեռուստաընկերության ժյուրիի (ձայների 33.3%), հեռուստադիտողների SMS քվեարկության արդյունքում (ձայների 33.3%)։

 

Արտասահմանյան ժյուրիի քվեարկության արդյունքում նա վաստակեց  60 միավոր, հայաստանյան ժյուրիի քվեարկության արդյունքում՝58, իսկ sms քվերկաության արդյունքում 50 միավոր: Աթենա Մանումյանը հավաքեց 168 միավոր։

«Դեպի Եվրատեսիլ» նախագծին մասնակցում էին TOKIONINE-ը, Էռնա Թամազյանը, Միրիամ Բաղդասարյանը, Ակոբը, Կարինա EVN-ն,  Վլադիմիր Արզումանյանը, Հայկ Music-ը, Արթուր Ալեքը, Գաբրիել Ջիգը, EVA Rida-ն,  Սերգեյ և Նիկոլայ Հարությունովները:

«Եվրատեսիլ 2020»-ը  տեղի  կունենա Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում:

Մրցույթի կիսաեզրափակիչ փուլերը կանցկացվեն մայիսի 12-14-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 16-ին:

Back to top button
Close