Նորություններ

Նայեք այդ մարդկանց որակը, իրենք իրենց կենսագրությունն են կասկածի տակ դնում. Մարուքյանը՝ իմքայլականներին

Ուզում եմ հիշեցնել, որ Թեւան Պողոսյանին չի հաջողվել մեզ մերձեցնել, դրանից հետո Փաշինյանն ամենավատ ելույթն է ունեցել Վանաձորում, ոմանք սխալ են հիշում այդ պատմությունը: Այս մասին այսօր՝ փետրվարի 14-ին, ԱԺ ճեպազրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը` աանդրադառնալով լրագրողի այն հարցին, թե ինչու է սրվել իշխանության եւ «Լուսավոր Հայաստանի» հարաբերությունները, հիշեցրել են, որ եւ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թեւան Պողոսյանն ասել է, թե պատրաստ է իր տանը հյուրընկալել եւ մերձեցնել:

«Մեր դեմ սանձազերծված է շատ վատ, բոլոր կարմիր գծերը խախտած, բոլոր սահմաններից դուրս հակաքարոզչւթյուն: Եվ դա արվում է մեկ բանի համար, որ մենք համակարծիք չենք: Այս ընթացքում մեր բարձրաձայնած ամենահիմնարար մտահոգությունը հետեւյալն է, որ իշխանությունը իր հետ չհամաձայնվող մարդկանց ասում է` դուք նախկին եք, սեւ եք, ծախված եք:

Մեր մեջ ոչինչ չի եղել, ուղղակի մի հարց կա, որի հետ մենք համաձայն չենք: Դուք նայեք այդ մարդկանց որակը, սա է իրենց որակը, բնականաբար բոլորին չի վերաբերում, այլ բոլոր նրանց, ովքեր լծված են «Լուսավոր Հայաստանի» դեմ հակաքարոզչությամբ: Իրենք իրենց կենսագրությունն են կասկածի տակ դնում, իրենց անցած ճանապարհը, իրենք իրենց են հարվածում»,-ասաց նա:

Էդմոն Մարուքյանը նշեց, որ «Լուսավոր Հայաստանի» դեմ, օրինակ, 50 բան են գրում, իսկ իրենք 5 պատասխան են տալիս: «Լավ այդ 5 պատասխանն էլ չտա՞նք, կարանք դա էլ չտանք, բայց քաղաքականության մեջ ակնհայտ է, որ ինչ-որ բան են քեզ ասում ու դու պատասխան չես տալիս, հետո դրա հետ կապված ես խնդիր ունենում: Մենք կարող ենք այսօր օրինակ սիրո եւ սիրահարների տոնի հետ կապված մորատորիում հայտարարել եւ ինչ գրեն մեր մասին՝ չպատասխանել»,-ասաց Մարուքյանը:

Նա կոչ արեց, որ հանրաքվեի պրոցեսի վերաբերյալ այլեւս հարց չտալ, քանի որ իրենք իրենց ասելիքն արդեն ասել են, կարծում են, որ մենք լսվել են:

news.am

Back to top button
Close