ՆորություններՍպորտ

Ի՞նչ անել, երբ Զիդանը հարվածել է ձեր մեքենային … իհարկե, սելֆի

Իգնասիո Ֆերանդեսը, որը ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից է դարձել «Ռեալի» մարզումային բազայի մոտակայքում, լուսանկարվել է մադրիդցիների գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ: Ֆրանսիացի մասնագետն իր ավտոմեքենայով մխրճվել է Ֆերանդեսի մեքենայի մեջ: Հարվածն այնքան էլ ուժեղ չի եղել, ու ՃՏՊ-ի արդյունքում որևէ մեկը չի տուժել:

Ֆերնանդեսը Զիդանին խնդրել է միասին «սելֆի» անել: Մարզիչը համաձայնել է, ինչից հետո ուղևորվել է մադրիդցիների բազա:

«Երբ տեսա նրան ու հասկացա, որ նա Զիդանն է, ասացի. «Կցանկանայի Ձեզ հետ այլ հանգամանքներում հանդիպել, բայց սա էլ վատ չէ»: Նրան խնդրեցի սելֆի անել, այլապես մարդիկ չէին հավատա, որ իմ մեքենային իսկապես Զիդանն է հարվախել: Նա սիրալիր կերպով համաձայնեց, հանեց գլխարկն ու մենք լուսանկարվեցինք:

Ավելի ուշ ինձ զանգահարեց Զիդանի ներկայացուցիչը, շնորհակալություն հայտնեց, որ իրավիճակն արագ հարթվել է: Նա ինձ «Ռեալի» խորհրդանշական ապրանքներից առաջարկեց, ինչպես նաև խաղի տոմսեր»,- Ֆերնանդեսի խոսքերն է փոխանցում Marca-ն:

armsport.am

Back to top button