ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

««Փտած գերանները» խանգարում են իշխանությունների աշխատանքին. հանրաքվեն հեղափոխության շարունակությունն է լինելու»

Ընդդիմադիրների կողմից, պատմաբան Վահրամ Թոքմաջյանի կարծիքով, ճիշտ մարտավարություն էր «Այո»-ի հետ իշխանություններին մենակ թողնելու որոշումը:

««Ոչ»-ի շտաբի չձեւավորումն անհարմար դրության մեջ է դնում իշխանություններին: Նրանց կրեդոն ընտրություններին պետք է լիներ սեւի եւ սպիտակի պայքարը, սրացումը, որը կստիպեր քաղաքացուն դուրս գալ տանից եւ գնալ տեղամաս՝ քվեարկելու»,- նշեց նա՝ ԳԱԼԱ-ի «Կարեւորի մասին» հաղորդման շրջանակներում:

Ներկայիս ընդդիմությունը չունի ժողովրդի սոցիալական հենարանը: Նրանց անելիքն է լինելու հանրաքվեի գործընթացը արժեզրկելը, որպեսզի քաղաքացին չգնա ընտրատեղամաս, կարծում է Վահրամ Թոքմաջյանը:

«Կա նաեւ քաղաքական օրակարգի պակաս, քաղաքական բովանդակության պակաս: Իշխանությունն ամեն ինչ արեց, որ այս երկու տարիների ընթացքում չձեւավորվի բովանդակային ընդդիմություն, որ այս երկու տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացին միշտ համեմատի իշխանությանը եւ Հանրապետականին: Ցանկացած իշխանություն Հանրապետականի իշխանության հետ համեմատվելու պարագայում, եթե անգամ նվազագույն կոռումպացված չէ, արդեն շահեկան դիրքերում է: Իսկ այս իշխանությունը գոնե գիտենք, որ կոռումպացված չէ»:

Անդրադառնալով իշխանությունների այն պնդումներին, թե հանրաքվեն լինելու է հեղափոխության շարունակությունը, Թոքմաջյանն ասաց.

«Ես ցավում եմ, որ նոր են հասկացել դա, որովհետեւ այս պրոցեսը շուտ պետք է փակվեր՝ դեռեւս 2018թ. խորհրդարանական ընտրություններից առաջ: Ցավոք, մենք Սահմանադրական դատարանը նայեցինք ոչ թե որպես սահմանադրականության երաշխավոր, ոչ թե որպես քաղաքացու ունեցած արդարադատության պահանջի եզրակետի անփոփոխ մարմին, այլ մենք նայեցինք անձերի մակարդակով»:

Հաղորդումն ամբողջությամբ՝ ստորեւ:

Back to top button
Close