ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

«Այսօր ինձ որդեգրեցին». երկար սպասումից հետո ընտանիք գտած երեխաների սրտառուչ լուսանկարներ

ԱՄՆ-ում մանկատներ չկան: Ծնողազուրկ երեխաներն ապրում են մասնավոր խնամակալների ընտանիքներում, որտեղ նրանց իրավաբանորեն չեն որդեգրում: Այդ ճանապարհով են անցնում հազարավոր երեխաներ: ԱՄՆ-ում մինչեւ 443.000 երեխա ապրում է պատրոնատային դաստիարակության պայմաններում, եւ նրանք երազում են որդեգրման մասին:

Together We Rise կամավորական կազմակերպությունն օգնում է որբերին եւ ամուսնական զույգերին գտնել միմյանց: Նրանք որդեգրված երեխաների լուսանկարներ են տեղադրում սոցցանցերում՝ ցույց տալու համար, թե որքան մեծ երջանկություն է դա ծնողազուրկ երեխաների համար:

Երեխաները պաստառներ են պարզել, որտեղ գրված է. «Ես պատրոնատային դաստիարակության պայմաններում եմ ապրել … օր, բայց այսօր ինձ որդեգրեցին»:

Աղբյուր՝  lifter.com.ua

Ավելին
Back to top button
Close