ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

«Հայաստանում կան դարպասները ներսից բացողներ». Արամ Մանուկյան

ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը նախ խոսեց ամենակարևորի մասին. այսօր Հրանտ Մաթևոսյանի 85-ամյակն է։ Ասաց՝ ուզում է այսօրը մի քիչ մաթևոսյանական լինի, և օրվա խորհուրդը հաշվի առնելով՝ կարդաց Հրանտ Մաթևոսյանի մտքի գոհարներից։

ՀԱԿ-ը կողմ է սահմանադրական փոփոխությանը և ակտիվորեն մասնակցելու է հանրաքվեին։

«Մենք մնացել ենք մեր սկզբունքներին հավտարիմ, այն սկզբունքին, որ անհրաժեշտ են սահմանադրական բարեփոխումներ։ Պետք է ժողովրդին վերադարձնել իշխանությունը, սահմանադրական դատարանն էլ պետք է համահունչ լինի ժողովրդի ուզածներին։ Փաստ է, որ այդ Սահմանադրական դատարանը, որի մասին խոսում ենք, ապօրինի ծնունդ է, այն չի ընտրվել օրենքի տառին համաձայն»,-ասաց Արամ Մանուկյանը։ Նա կարծում է, որ ճիշտ ճանապարհ է Սահմանադրական դատարանի խնդրի լուծումը ժողովրդին պատվիրակելը։

Սահմանադրական դատարանը, ըստ Արամ Մանուկյանի, բազմիցս ապացուցել է, որ նախկին իշխանությունների մնացորդն է։

«Ժողովրդի հանրաքվեն բարձրագույն լեգիտիմություն ունեցող որոշում է։ Մենք ճիշտ ենք համարում, որ այս խութը, այս վիճելի հարցը տրվել է ժողովրդի լուծմանը։ Այս դեպքում պետք է ժողովրդից ներողությունն խնդրեն, որ խառնում են այս փոքր խնդրի մեջ, որովհետեւ ժողովրդին ավելի լուրջ խնդիրների համար պետք է հրավիրես հրապարակ։ Բայց այս դեպքում քանի որ լուծումը չի լինում, նորմալ է, որ դիմում են ժողովրդին»։

Արամ Մանուկյանը կարծում է՝ իշխող թիմը դանդաղկոտություն է ցուցաբերել։ Եթե շուտ լինեին քայլեր, իրավիճակը չէր բարդանա։

«Մեր պահանջն իշխանություններից միշտ նույնն է եղել՝ արագ արե՛ք, կտրուկ արե՛ք, համարձակ եղե՛ք։ Իշխանական աթոռները երեւի փափկացրեցին իրենց»։

Արամ Մանուկյանը կարծում է՝ իշխանությունները չեն զգում այն վտանգը, որ հակահեղափոխությունը կարող է հաղթել, կարող  է իշխանությունը ձախողվել։

«Ես այդ վտանգը զգում եմ, բնազդի մակարդակով եմ զգում, առավել եւս, երբ գործ ունենք պարտված իշխանության հետ, որը վիրավոր գազանի է նման, եւ իր միլարդները փորձելու է ծախսել  քեզ ձախողելու եւ վարկաբեկելու համար»,-նշեց Մանուկյանը։

Հաղորդումն ամբողջությամբ՝ ստորեւ։

 

Back to top button
Close