ՆորություններՔո ձայնը

«Ինչպես կարելի է ամեն օր զինվորի մահվան լուր լսել, այն էլ երեքական կամ երկուական»

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այս ինչ սարսափելի վիճակ է։ Ինչպես կարելի է ամեն օր զինվորի մահվան լուր լսել, այն էլ երեքական կամ երկուական։ Վերահսկողության իսպառ բացակայություն։ Եվ քանի դեռ պաշտպանության նախարարությունն ու զինվորական իրավապահները դիմադրում և չեն ընդունում արմատապես բանակը փոխելուն, հանցագործությունները բացահայտելուն ուղղված կոչերը, այսպես էլ շարունակվելու է։

Դեպքից գրեթե 5 ժամ անց քննչական կոմիտեն հրաժարվում է որևէ տեղեկատվություն տրամադրել, անգամ դեպքի վայր քննչական խումբ մեկնել է, թե՝ ոչ։ Բավական է ամեն ինչ կոծկեք, բացեք, հաշվետու և թափանցիկ աշխատեք։ Սա է միակ ձևը բանակը փոխելու»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել Արցախի պաշտպանության բանակի զինծառայող, 2000թ. ծնված Տիգրան Մանվելի Մանվելյանը:  Իսկ ժամը 13:00-ի սահմանում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Տիգրան Հուսիկի Մխոյանը:

Back to top button
Close