ՄիջազգայինՆորություններ

Ռուսական պատվիրակությունը հեռացել է Անկարայից՝ առանց համաձայնության գալու թուրքերի հետ

Անկարայում Սիրիայի հարցով տեղի ունեցած ռուս-թուրքական բանակցություններն ավարտվել են առանց ընդհանուր հայտարարի գալու։  Այդ մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով իր անանուն աղբյուրին։

Նշվում է, որ բանակցությունների ընթացքում կողմերը չեն կարողացել համաձայնության գալ և ռուսական պատվիրակությունը հեռացել է Անկարայից։

Նշենք, որ Անկարա մեկնած ռուսական պատվիրակությունը երկու անգամ է բանակցել թուրքական կողմի հետ։ Առաջին հանդիպումն անցել է Թուրքիայի արտգործնախարարությունում՝ փակ ռեժիմով և տևել է շուրջ 3 ժամ։

Թուրքական պատվիարկությունը գլխավորել է փոխարտգործնախարար Սեդաթ Օնալը, իսկ ռուսականը՝  փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը։ Բացի այդ, բանակցություններին մասնակցել են երկու երկրների բարձրաստիճան զինվորականներ։

Այդ հանդիպման մասին աղբյուրը մանրամասներ չի հայտնում։

ermenihaber.am

Back to top button
Close