Նորություններ

Արտառոց դեպք Շիրակի մարզում. Անուշավան գյուղում կովը միանգամից երեք հորթուկ է ծնել

Այսօր՝ փետրվարի 11-ին Շիրակի մարզի Անուշավան գյուղում արտառոց իրադարձություն է տեղի ունեցել: Գյուղում բնակվող Մկրտչյան ամուսինների Ծաղիկ կովը միանգամից երեք հորթ է ծնել:

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ամուսիններն ասում էին. «Հորթերին զննել է գյուղի անասնաբույժը և հայտնել, որ նրանք առողջ են»:

Իսկ գյուղի հնաբնակներն էլ ասում էին, որ նման բան ընդհանրապես չեն հիշում. ընդամենը մի քանի անգամ եղել է զույգ հորթերի ծնունդ:

shamshyan.com

Back to top button
Close