Նորություններ

Քննարկվել է դեղերի նոր արտադրություն հիմնելու և բժշկական տուրիզմը Հայաստանում զարգացնելու հեռանկարները

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) ներկայացուցիչների հետ: Վերջիններս քննարկել են համագործակցության շրջանակներն ու ուղիները, հնարավոր ներդրումային ծրագրերը:

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի փոխնախագահ Գրիգոր Պետրոսյանը ներկայացրել է կառույցի գործունեությունը, առաքելությունն ու գործառույթները:

«Մեր հիմնական նպատակն է դեպի Հայաստան ներդրումներ գեներացնել և Հայաստանի տնտեսության ռազմավարական ուղղությունների վրա հիմնված ծրագրերը ներկայացնել թիրախային ներդրողներին: Մեր ուշադրության կենտրոնում է նաև առողջապահության ոլորտում ներդրումները», — ասել է Պետրոսյանը:

Հանդիպմանը քննարկվել է առողջապահության նախարարության հնարավոր ներգրավումը նմանատիպ ներդրումային ծրագրերին, ինչպես նաև դեղերի նոր արտադրություն հիմնելու և բժշկական տուրիզմը Հայաստանում զարգացնելու հեռանկարները:

«Առողջապահությունն առանձնահատուկ, ծավալից որակ ծնող ոլորտ է, ուստի պետք է հաշվի առնել ամեն նրբություն», — ասել է նախարարը և շնորհակալություն հայտնել հյուրերին պատրաստակամության համար: Նա հույս է հայտնել, որ նմանատիպ հանդիպումները կլինեն հաճախակի:

Back to top button
Close