ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Հրաշագործ եղինջը. կվերանա հոդերի, մկանների և ատամի ցավը, կբարելավվի տեսողությունը եւ իմունային համակարգը

Քչերը գիտեն, որ եղինջը բազմաթիվ բուժիչ հատկություններ ունի: Այս բույսը հարուստ է K և B2 վիտամիններով: Եղինջը պարունակում է բավականին մեծ քանակությամբ կարոտին, ասկորբինաթթու, պանտոտենական թթու, սպիտակուցներ, օսլա, ածխաջրեր, երկաթի և կալիումի աղեր: Եղինջի տերևներն ու արմատները մինչև 22% ճարպային յուղ են պարունակում:

Եղինջը մաքրում է օրգանիզմը, մեծացնում արյան կարմիր գնդիկների քանակը, կարգավորում արյան բաղադրությունը, նվազեցնում արյան մեջ գլյուկոզայի մակարդակը և օրգանիզմը հարստացնում վիտամիններով: Լավագույն միջոցը եղինջով թեյ պատրաստելն է: 2 ճաշի գդալ չոր տերևը լցրեք մեկ բաժակ եռացրած ջրի մեջ եւ խմեք 50 մլ՝ օրական երեք անգամ, մեկ ամսվա ընթացքում: Հոդերի, մկանների և ատամի ցավերը կվերանան, տեսողությունը կբարելավվի: Նման թեյը օգտակար է իմունային համակարգի համար:

Հարուստ է A, C, D, E և K վիտամիններով, լեցիտինով և հակաօքսիդանտներով, կարող է պայքարել սթրեսի և հոգնածության, նաեւ մանրեների դեմ:  Եղինջի թեյը մաքրում է երիկամները, մարսողական համակարգը, կարգավորում է մարսողությունը և պայքարում է այդ օրգաններում վարակների դեմ: Եղինջը կօգնի պայքարել լուծի դեմ և խթանել նյութափոխանակությունը: Այն բարելավում է սրտի աշխատանքը և K վիտամինի պարունակության շնորհիվ՝ արյան մակարդելիությունը: Եղինջն ունի նաև հակամանրէային ազդեցություն: Եղինջի թեյը նաև բարենպաստ ազդեցություն է ունենում մաշկի վրա, ունի հակասեպտիկ ազդեցություն:

Եղինջն այնպիսի բաղադրիչ է, որը հաճախ օգտագործվում է շամպունների արտադրությունում և մազաթափության բուժման մեջ, քանի որ այն կարգավորում է ճարպագեղձերի գործունեությունը և հավասարակշռում է մաշկի կառուցվածքը խնդրահարույց հատվածներում:

Աղբյուր՝ lifter.com.ua

Ավելին
Back to top button
Close