Մշակույթ/ՊատմությունՆորություններ

Հարավկորեական «Մակաբույծները» գլխավոր օսկարակիր ֆիլմն է

Ֆիլմի ռեժիսոր Պոն Ջուն Հոն էլ հաղթանակ տարավ լավագույն ռեժիսոր անվանակարգում։ «Մակաբույծները» ֆիլմը հաղթող է ճանաչվել նաև օրիգինալ սցենար և լավագույն օտարերկրյա ֆիլմ անվանակարգերում։

Ռեժիսոր Պոն Ջուն Հոյի հարավկորեական «Մակաբույծները» ֆիլմը հաղթել է Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության գլխավոր անվանակարգում և լավագույն ֆիլմ է ճանաչվել։

Ներկայացված վեց անվանակարգերից չորսում «Մակաբույծները» օսկար է ստացել։

Ռեժիսոր Պոն Ջուն Հոն օրիգինալ սցենարի ու լավագույն ռեժիսուրայի համար նախատեսված օսկարներն էլ ստացել։ «Մակաբույծները» ֆիլմը հաղթող է ճանաչվել նաև լավագույն օտարերկրյա ֆիլմ անվանակարգում։

Նշենք, որ «Օսկարի» 92-րդ հեղինակավոր մրցանակաբաշխությունը կայացել է փետրվարի 10-ի գիշերը Լոս Անջելեսի Dolby թատրոնում։ Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակը հանձնվում է 24 անվանակարգերում։

armeniasputnik.am

Back to top button
Close