Մշակույթ/ՊատմությունՆորություններ

Դալիի ու Պիկասոյի գործերը կներկայացվեն Հայաստանի ազգային պատկերասրահում

Հայաստանի ազգային պատկերասրահի այցելուներին հնարավորություն է տրվելու 2 ամիս հիանալ սյուրռեալիզմի ու կուբիզմի համաշխարհային գլուխգործոցներով։

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը facebook-ի իր էջում հրապարակել է Սալվադոր Դալիի ու Պաբլո Պիկասոյի աշխատանքների` Ազգային պատկերասրահում նախատեսված ցուցահանդեսի պաստառը։

«Լավ լուր. մանրամասները` շուտով»,–գրել է նախարարը։

Նույնաբովանդակ հրապարակում է արվել նաև Հայաստանի ազգային պատկերասրահի ֆեյսբուքյան էջում, որտեղ նշված է. «Շուտով` Հայաստանի ազգային պատկերասրահում»։

Թե երբ է 20-րդ դարի գեղարվեստի երկու հսկաների ցուցահանդեսը կազմակերպվելու Հայաստանի ազգային պատկերասրահում, դեռ որոշված չէ, քանի որ նախապատրաստական աշխատանքները դեռ չեն ավարտվել։

Back to top button
Close