ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Ինչպես են հատում սահմանը մուսուլման կանայք, որոնց արգելված է բացել դեմքերը

Մահմեդական ժողովուրդները բազմաթիվ հատուկ ավանդույթներ և սովորույթներ ունեն. օրինակ, մուսուլման կանանց համար պարտադիր պայման է մարմինը և դեմքը ծածկող հագուստ կրելը: Հանրային վայրերում նրանք նիկաբ կամ փարաջա են կրում:

Իրանի մասին խոսելիս հարկ է նշել, որ այստեղ օրենքները փոքր-ինչ մեղմ են. գեղեցիկ սեռի ներկայացուցիչները պարտավոր են ծածկել միայն գլուխը: Փարաջա կրելն այստեղ պարտադիր չէ: Իրան այցելող օտարազգի կանայք կարող են չկատարել իսլամական երկրի՝ արտաքին տեսքի հետ կապված պահանջները, սակայն այդ դեպքում նրանք ավելորդ ուշադրության արժանանալու ռիսկի են դիմում:

Շատ ճանապարհորդներ, գիտենալով մուսուլմանական երկրների խիստ օրենքները, ցանկանում են տեղեկանալ՝ ինչպե՞ս են նման փակ հագուստ կրող կանայք անցնում սահմանային հսկիչ կետերը, եթե նրանք որոշել են ինչ-որ տեղ մեկնել օդանավով: Պարզվում է՝ որոշ օդանավակայաններում կան հատուկ անցակետեր իսլամական ավանդական հագուստ կրող կանանց համար: Ճանապարհորդ մուսուլման կանայք հայտնվում են մի սրահում, որն ամբողջությամբ փակ է և կողմնակի անձանց աչքից հեռու: Հենց այնտեղ էլ նա ցույց է տալիս իր դեմքը բացառապես կին աշխատակիցներին:

Մի քանի երկրներում ամուսինն է պատասխանատու իր ուղեկցուհու համար. հենց նա է ներկայացնում կնոջ բոլոր փաստաթղթերը:

Սակայն ժամանակակից աշխարհում, նոր կենսաչափական անձնագրերի ի հայտ գալուց հետո, սահմանային զննության կարիք այլևս չկա, քանի որ նիկաբ կամ փարաջա կրող կանանց անձը հաստատելու համար բավական կլինի մատնահետք վերցնելը:

Как проходят границу исламские женщины, которым запрещено показывать свое лицо

Как проходят границу исламские женщины, которым запрещено показывать свое лицо

 Աղբյուր՝ travelask.ru

Back to top button
Close