ՆորություններՏնտեսականՔո ձայնը

«Թուրքիան և Ադրբեջանը տուրիզմի աճի իրենց տվյալներով զիջել են Հայաստանին». Ն. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում է արել՝ նշելով.

«Ամփոփված տվյալների համաձայն 2019 թվականին Հայաստան է այցելել 1 միլիոն 894 հազար 377 զբոսսշրջիկ: Այս թիվը 2018-ի համեմատ ավելի է 242 հազար 595-ով կամ 14.7%-ով, իսկ 2017-ի նկատմամբ՝ 399 հազար 598-ով կամ 26.7%-ով:

Բացի սա՝ Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության կողմից փետրվարի 4-ին հրապարակված բարոմետրի համաձայն՝ Հայաստանը 2019-ին զբոսաշրջության ոլորտում ամենաարագ զարգացող ուղղությունների շարքում զբաղեցրել է 12-րդ տեղը աշխարհում:

Թուրքիան և Ադրբեջանը տուրիզմի աճի իրենց տվյալներով զիջել են Հայաստանին՝ զբաղեցնելով համապատասխանաբար 13-րդ և 17-րդ տեղերը՝ 14% եւ 11.4% աճով։

Վրաստանն ընդհանրապես տեղի չի զբաղեցել տուրիզմի ոլորտում ամենաարագ զարգացող 20 երկրների շարքում:

ԵԱՏՄ երկրների շարքում Հայաստանը եւս առաջատար է: ԵԱՏՄ երկրներից ցանկում է միայն Ղազախստանը, որը սակայն նույնպես իր տվյալներով զիջում է Հայաստանին՝ գրանցելով 10 տոկոս աճ (20-րդ հորիզոնական)»:

Back to top button
Close