Նորություններ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

Փետրվարի 4-5-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 13 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում, Գեղհովիտ գյուղում, Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղում, Քուչակ-Ջրամբար, Քուչակ-Եղիպատրուշ, Քուչակ-Աշտարակ, Շիրակի մարզի Աշոցք-Զույգաղբյուր ավտոճանապարհներին և Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղում, Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածին:

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բոլոր ավտոմեքենաները:

Back to top button