ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Իտալացի ֆերմերը տրակտորի միջոցով իր դաշտում պատկերել է կորոնավիրուսը

Իտալացի ֆերմեր Դարիո Գամբարինը տրակտորի միջոցով կորոնավիրուս է պատկերել իր հողատարածքում:

Անսովոր պատկերը հայտնվել է 20 հզր քառ. մետր մակերեսով տարածքի վրա:  Դաշտի «նկարազարդման» աշխատանքներն իրականացվել են Կաստանյարոյում (Վերոնա)՝ տրակտորի, գութանի եւ պտտվող ցաքանի միջոցով:

Գամբարինը «նկարել» է չինական հիերոգլիֆներ եւ լատինատառ գրել վիրուսի անվանումը: Ֆերմերի խոսքերով՝ նման անսովոր եղանակով նա ցանկացել է աջակցել գիտական հանրությանը՝ հուսալով, որ գիտնականներին կհաջողվի արագ գտնել կորոնավիրուսը չեզոքացնող պատվաստանյութը:

2017թ.-ին «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի նախօրեին ֆերմերը նույն դաշտում տրակտորի միջոցով  «նկարել» էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, իսկ 2019թ.-ի մարտին ՉԺՀ ղեկավար Սի Ցզինպինի դիմանկարները:

Աղբյուր՝ rg.ru

Back to top button
Close