ՆորություններՍպորտ

Խաբիբ․ Չեմ կարծում, որ Քոնորի ու Սերոնեի մենամարտը պայմանավորված էր․ UFC-ին նման ռիսկի չէր գնա

Թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոն Խաբիբ Նուրմագամեդովը անդրադարձել է այն շշուկներին, թե իբր Քոնոր ՄաքԳրեգորի և Դոնալդ Սերոնեի միջև կայացած մենամարտը պայմանավորված է եղել։

«Ես կարծում եմ, որ հենց այդ մենամարտը պայմանավորված չի եղել։ Ես այդպես եմ կարծում, բայց կարող եմ նաև սխալվել։ Ինչու՞։ Նման մեծ կազմակերպություն, նման մեծ պատմությունով։ Նրանք այդպիսի ռիսկի չէին դիմի։ Դա մեծ հարված կլիներ UFC-ի հեղինակությանը։

Դե իսկ ահա մրցակցի առումով նրանք լավ ընտրություն էին կատարել, քանի որ նա (Սերոնեն․խմբ․) երբեք լուրջ որևէ տիտղոս չի հաղթել։ Նա կարող է հաղթել-հաղթել, իսկ երբ գալիս է գլխավոր մենամարտի պահը, նա կոտրվում է։ Մտավոր ու հոգեբանական տեսանկյունից նա շատ թույլ մարդ է։ Այդպես լինում է։ Չեմ ուզում օրինակներ բերել։ Այս ամենը, ասենք այսպես, շատ լավ խաղացված կրկես է», –Խաբիբի խոսքերն է մեջբերում sport-express.ru-ն։

ՄաքԳրեգորը UFC-ի 246-ում 40 վայրկյանում նոկաուտի ենթարկեց Սերոնեին։

armsport.am

Back to top button