ՆորություններՏնտեսական

«Ալեքս Հոլդինգ», «Սիթի», «Սաս Գրուպ» և մի շարք այլ ընկերությունների նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել

ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ՀՀ ՏՄՊՊՀ-ի որոշմամբ `«Ալեքս Հոլդինգ»,«Ալեքս էնդ Հոլդինգ», «Արմեն-Համիկ Հ/Ձ», «Սիթի», «Նոր Զովք», «Էվրիկա Գրուպ», «Մաջիդ Ալ Ֆութաիմ հայփերմարքեթս էյ-էմ» և «Սաս Գրուպ» ընկերությունների նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել:

«Շաքարավազ» ապրանքային շուկայի ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ շաքարավազի մանրածախ և մեծածախ իրացման ոլորտներում՝ մի շարք տնտեսվարող սուբյեկտների կողմից վարվող գնային քաղաքականությունը, ինչպես նաև ապրանքային շուկայում ապրանքների շրջանառության ընդհանուր պայմանների վրա ազդեցությունը կարող է պարունակել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտումների, մասնավորապես՝ տնտեսվարող սուբյեկտների կողմից գերիշխող դիրքի հնարավոր չարաշահման և (կամ) հակամրցակցային համաձայնության
(չհիմնավորված կամ խտրական գների սահմանման և կիրառման, գների չհիմնավորված փոփոխությունների կամ պահպանման և այլն) հատկանիշներ»,- մասնավորապես ասված է հաղորդագրության մեջ:

Ավելին
Back to top button
Close