ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Պամելա Անդերսոնը հարսանիքից 12 օր հետո բաժանվել է 5-րդ ամուսնուց

Պամելա Անդերսոնն այս տարի ամուսնացավ 5-րդ անգամ: Նրա ընտրյալը կինոմագնատ, պրոդյուսեր Ջոն Փիթերսն էր, որի հետ ծանոթ էր շատ վաղուց: Ինչպես նախորդ դեպքերում, հանրահայտ դերասանուհին երկար չմնաց ամուսնացած կնոջ կարգավիճակում: Հարսանիքից 12 օր հետո նրանք վերջ դրեցին իրենց հարաբերություններին:

Դերասանուհու եւ պրոդյուսերի գաղտնի հարսանիքի մասին հայտնի դարձավ հունվարի 21-ին: Արարողությունը տեղի էր ունեցել Մալիբուում: Այժմ նրանք միասին չեն ապրում:

Պամելա Անդերսոնը մինչ այդ արդեն ամուսնացել էր 4 անգամ: Նրա առաջին ամուսինն ամերիկյան «MötleyCrüe» խմբի թմբկահար Թոմի Լին էր: 2 երեխա ունենալուց հետո զույգն ամուսնալուծվել է:

1998թ.-ին Պամելան ամուսնացել է Մարկուս Շենկենբերգի հետ, որի հետ ապրել է 3 տարի: Իսկ երաժիշտ Քիդ Ռոկի հետ ամուսնությունը տեւել է ընդամենը 2 տարի:

2007թ.-ի հոկտեմբերին Պամելա Անդերսոնն ամուսնացել է 4-րդ անգամ: Պրոդյուսեր Ռիկ Սալոմոնի հետ համատեղ կյանքը տեւել է ընդամենը մի քանի ամիս: 2014թ.-ին դերասանուհին հայտարարեց, որ կրկին միացել է Սալոմոնին, սակայն մի քանի ամիս անց զույգը կրկին բաժանվեց:

52-ամյա Անդերսոնի 5-րդ ամուսինը դարձավ 72-ամյա կինոմագնատ Ջոն Փիթերսը, որի հետ ամուսնական կյանքն ամենակարճատեւն էր՝ 12 օր:

Աղբյուր՝  Fishki.net

Back to top button
Close