ՀԱՏՈՒԿ ԱՆԴՐԱԴԱՐՁՆորություններ

Գյումրիից՝ Սուդան. հայ բժիշկը` Թոմ Քաթինայի հետքերով

2019 թ.-ի օգոստոսի 20-ից հոկտեմբերի 20-ը Սուդանի Նուբա լեռների Գիդել քաղաքում «Ավրորա» մրցանակի դափնեկիր, ամերիկացի բժիշկ Թոմ Քաթինային ժամանակավորապես փոխարինեց 36-ամյա մանկաբարձ-գինեկոլոգ Արմեն Մկրտչյանը: Թոմ Քաթինային  փոխարինելու անհրաժեշտություն էր առաջացել, քանի որ նա  սեպտեմբերին պետք է ժամանակավորապես լքեր Սուդանը, որպեսզի կատարեր «Ավրորա» նախաձեռնության նախագահի իր պարտականությունները:

Հայ բժիշկը մինչ օրս Սուդանից վառ հիշողություններ եւ տպավորություններ ունի. պատմում է, որ միանգամից է միջավայրին հարմարվել, եւ չի բացառում դարձյալ այնտեղ վերադառնալը: Պատմում է, որ դժվար է այնտեղ երկար ժամանակ ապրելը, սակայն խոստովանում է, որ սուդանցիների նման շնորհակալ մարդկանց երբեք չի տեսել:

Արմեն Մկրտչյանը ծնվել է Հրազդան քաղաքում, 2016 թ.-ից աշխատում է Գյումրու «Մոր և մանկան ավստրիական» հիվանդանոցում։ Ըստ նրա՝ իրեն չի կաշկանդում այն հանգամանքը, որ շատերն իրեն  գյումրեցի են համարում: Խոստովանում է՝  սիրել է Գյումրին, գյումրեցի ընկերներ է ձեռք բերել, եւ այս քաղաքում շատ վայրեր ու սովորույթներ իրեն հոգեհարազատ են դարձել:

Back to top button
Close