Նորություններ

Հայաստանի մի շարք մարզերում ձյուն է տեղում. Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Ախուրյան գյուղում բուք է, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 31-ին՝ ժամը 22:12-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տիպի ավտոմեքենաների համար:

Շիրակի մարզի Ամասիայի և Ախուրյանի տարածաշրջաններում, Մարալիկ, Արթիկ, Կոտայքի մարզի Չարենցավան, Հրազդան, Արագածոտնի մարզի Ապարան, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Սևան, Տավուշի մարզի Դիլիջան, Բերդ, Լոռու մարզի Տաշիր, Ստեփանավան, Վանաձոր քաղաքներում, Սպիտակի տարածաշրջանում տեղում է ձյուն: Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Ախուրյան գյուղում բուք է:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կան կուտակված 90 բեռնատար և 20 մարդատար ավտոմեքենաներ:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Back to top button
Close