Նորություններ

Խոշոր ավտովթար Երևանում. 31–ամյա վարորդը Mercedes-ով Նուբարաշենի աղբավայրի մոտ բախվել է էլեկտրասյանը, տապալել այն ու կողաշրջվել

Այսօր՝ հունվարի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ, 31-ամյա Անդրանիկ Վ.-ն Էրեբունի-Նուբարաշեն ավտոաճանապարհի՝ Նուբարաշենի աղբավայրի հարևանությամբ իր վարած Mercedes մակնիշի 34 ՏN 249 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին, այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել արտաքին լուսավորության էլեկտրասյանն ու կողաշրջվել:

Ինչպես հայտնում է shamshyan.comը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրվաիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակ, որտեղից ժամանել է են ավագ տեսուչ Արմեն Հարոյանն ու տեսուչ Էդվարդ Շախսուվարյանը:

Փաստի առթիվ Է. Շախսուվարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Բախման հետևանքով էլ արտաքին լուսավորության էլեկտրասյունը տապալվել է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close