ՆորություններՔո ձայնը

Կորոնավիրուսի պատճառով Հայաստանը կասեցնում է Չինաստանի հետ մուտքի վիզայի ազատ ռեժիմը

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը քիչ առաջ հայտարարություն է հրապարակել։ Չինաստանի քաղաքացիների համար սահմանված սահմանափակումը կտևի 2 ամիս։

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Facebook-ում հայտնել է, որ 2020թ. փետրվարի 1-ից մինչ մարտի 31-ը Չինաստանի քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզայի ազատ ռեժիմը ժամանակավորապես կասեցվում է։

Նա նաև նշել է, որ կառավարության որոշումը պայմանավորված է Չինաստանում կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակի հետ։

Back to top button
Close