Նորություններ
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված երկու անձ է հոսպիտալացվել

Ռուսաստանում կորոնավիրուսի առաջին երկու դեպքերն են արձանագրվել: Չինաստանի քաղաքացիները հոսպիտալացվել են։ Այս մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան:
Հիշեցնենք՝ կորոնավիրուսի դեպք հայտնաբերվել է ավելի քան 20 երկրում։
Հավելենք, որ հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ 2020թ. փետրվարի 1֊ից մինչ մարտի 31֊ը ժամանակավորապես կասեցվում է «ՀՀ կառավարության և ՉԺՀ կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձության սկզբունքով վերացման մասին» համաձայնագրով սահմանված՝ ՀՀ մուտքի արտոնագրի պահանջի վերացումը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության սովորական անձնագրեր կրող անձանց համար։