ՄիջազգայինՆորություններ

Պետերբուրգում փլվել է ապամոնտաժվող համալիրը. շինարարներից մեկը չի հասցրել փրկվել

Սանկտ Պետերբուրգում ապամոնտաժման ժամանակ փլվել է «Պետերբուրգսկի» մարզահամերգային համալիրի տանիքը, որը գտնվում է Յուրի Գագարինի պողոտայում:

Նախապես որոշում էր կայացվել, որ շինությունն ապամոնտաժելու են ոչ թե պայթեցման, այլ աստիճանաբար քանդման միջոցով: Սակայն ամեն ինչ ծրագրվածի պես չի ընթացել:

Պետերբուրգում փլվել է ապամոնտաժվող համալիրը

Պետերբուրգում փլվել է ապամոնտաժվող համալիրը

Քանդումն իրականացնող շինարարներից մեկը չի հասցրել վերադառնալ վերամբարձ կռունկից կախված զամբյուղի մեջ ու մնացել է փլատակների տակ:

Պետերբուրգում փլվել է ապամոնտաժվող համալիրը

Պետերբուրգում փլվել է ապամոնտաժվող համալիրը

Նրան այժմ որոնում են, սակայն ողջ գտնելու հավանականությունը չնչին է:

Պետերբուրգում փլվել է ապամոնտաժվող համալիրը

Պետերբուրգում փլվել է ապամոնտաժվող համալիրը

Փլուզման մակերեսը կազմում է 167 հազար քմ, իսկ բարձրությունը՝ 149 մետր:

Մարզահամերգայինի տեղում նախատեսվում է կառուցել աշխարհի ամենամեծ սառցային արենան:

Back to top button