Հայաստան-ԵՄ համաձայնագրի իրականացման փուլ ենք թևակոխում. Փաշինյան

Այսօր՝ մարտի 7-ին, կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստան-ԵՄ համաձայնագրի իրականացման փուլ ենք թևակոխում:
Վարչապետը տեղեկացրեց՝ Բրյուսելում արձանագրվել է՝ ԵՄ-ն լիարժեք պատրաստ է աջակցել Հայաստանին բարեփոխումների օրակարգում և ընդհանրապես ՀՀ-ում զարգացման ծրագրեր իրականացնելու օրակարգում:
«Կարևոր է նաև արձանագրել, որ Հայաստանի ու ԵՄ միջև չկա որևէ աշխարհաքաղաքական օրակարգ, ինչը շատ կարևոր է տվյալ դեպքում»,- ասաց Փաշինյանը:
«Աջակցության հիմնական ծրագրերի շարքում են ճանապարհաշինական ծրագրերը՝ ՀՀ ավտոճանապարհները պետք է բերվեն եվրոպական ստանդարտների»,- նշեց վարչապետը:
Սևանից մինչև Երևանյան լիճ ջրերի մաքրման կայաններ են ստեղծվելու, սա երկրորդ մեծ ծրագիրն է: Հաջորդ խնդիրը սեյսմիկ պահանջներին համապատասխան դպրոցներ կառուցելն է:
Վարչապետը տեղեկացրեց՝ ԵՄ-ն կաջակցի այս ծրագրերին, բայց մասամբ, Հայաստանը ևս պետք է դրանց մասնակցի սեփական կամ արտաքին միջոցների ներգրավմամբ: