ՆորություններՍպորտ

Պաշտոնական․ Ֆյոդոր Սմոլովը տեղափոխվեց Լա լիգա

Մոսկվայի «Լոկոմոտիվի» հարձակվող Ֆյոդոր Սմոլովը տեղափոխվել է Լա լիգա։

«Սելտայի» պաշտոնական կայքը հայտարարել է 29-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության մասին վարձակալական հիմունքներով մինչև մրցաշրջանի ավարտը։ Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Սմոլովը դեռևս բուժզննում չի անցել։

Ընթացիկ մրցաշրջանում Սմոլովը «Լոկոմոտիվի» կազմում մասնակցել է 19 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

«Սելտան» Իսպանիայի Պրիմերայի մրցաշարային աղյուսակում 18-րդ տեղում է։ 21 տուրից հետո նրանք 17 միավոր ունեն։

Back to top button