ՄիջազգայինՆորություններ

Թբիլիսիում նախատեսվող պայթյուն է կանխվել. Թբիլիսիում և Բաթումիում ձերբակալվել է Վրաստանի 6 եւ Ուկրաինայի 1 քաղաքացի

Վրաստանի պետական անվտանգության ծառայության հաղորդմամբ՝ հակաահաբեկչական կենտրոնը և Ուկրաինայի անվտանգության ծառայությունը Թբիլիսիում նախատեսվող պայթյուն են կանխարգելել:

Գերատեսչությունից հայտարարում են, որ միաժամանակյա միջոցառումների արդյունքում, Թբիլիսիում և Բաթումիում ձերբակալվել է Վրաստանի 6 քաղաքացի:

Հակաահաբեկչական կենտրոնի աշխատակիցները երկու անձի սպանության մեղադրանքով Թբիլիսիում 2 անձ են ձերբակալել, իսկ Բաթումիում` պայթուցիկ նյութերի ապօրինի ձեռքբերման, պատրաստման համար ևս 4 անձ են ձերբակալել:

Նշվում է, որ Վրաստանում տեղի ունեցած ձերբակալություններին զուգընթաց, Ուկրաինայի անվտանգության աշխատակիցերը Խարկովում նույն գործի հետ առնչություն ունեցող Ուկրաինայի քաղաքացու են ձերբակալել:

Հայտարարությունում ասվում է, որ Ուկրաինայում նախապատրաստվել է Թբիլիսիում բնակվող Վրաստանի երկու քաղաքացու սպանություն, որը պետք է իրականացնեին հրազենի և հեռակարավարվող հատուկ պայթուցիկ սարքի միջոցով:

aliq.ge

Back to top button