Նորություններ
Պաշտոնապես հերքում ենք կորոնավիրուսի առկայությունը պացիենտների մոտ․ ՀՀ ԱՆ

Լրահոսում տեղեկություններ են տարածվում, թե «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում 2 չինացի է գտնվում՝ բարձր ջերմությամբ և կորոնավիրուսի առկայության կասկածանքով:
Պաշտոնապես հերքում ենք վիրուսի առկայությունը պացիենտների մոտ: Վերջիններիս մոտ կորոնավիրուսին բնորոշ որևէ կլինիկական աշխտանշան չկա` ջերմություն, գլխացավ, ընդհանուր թուլություն, հազ:
Ավելին, ռենտգենաբանական հետազոտության արդյունքում թոքաբորբ չի ախտորոշվել: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։