ՆորություններՔո ձայնը

Հայկական բանակի տոնը մթագնեց վարչապետին կից ոստիկանության կողմից «ուժի ցուցադրմամբ». Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի կարծիքով՝ վարչապետ Փաշինյանը պետք է պատժի ոստիակններին՝ «ինքնագործունեությամբ» զբաղվելու համար, եթե, իհարկե, նրանք իր ցուցումով չեն իրականացրել հասարակական ակտիվ գործունեություն ծավալող մի քանի անձանց բերման ենթարկելու գործողությունները։

«ՑՈՒՑՈՒՄՈ՞Վ, ԹԵ՞ «ՕՐԵՆՔԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ»
Ցավոք, հայկական բանակի տոնը մթագնեց վարչապետին կից ոստիկանության կողմից «ուժի ցուցադրմամբ»՝ անձանց «ասֆալտին փռելով», ձեռքերը ոլորելով, ձեռնաշղթաներ հագցնելով և նույնիսկ․․․ հայհոյելով։ Չեմ կարծում, որ ոստիկանությունը չէր հասկանում, որ թունդ ընդդիմադիր գործիչները, ովքեր գիտակցում են, որ իրենց քայլերը իրավապահ մարմինների ամենօրյա հսկողության տակ են, իրենց մոտ զենք կամ թմրանյութ կպահեին։ Ուստի, ի՞նչ նպատակ էր հետապնդում այսօրվա ոստիկանության, ներեցեք, նրան հրահանգողի «հերոսական պահվածքը», ահաբեկու՞մ, սաստու՞մ, թե՞․․․

Եթե ոմանք դեռևս «հավատում» են, որ ոստիկանությունը գործել է առանց «վերևից» ցուցումի, ինքնուրույն, ապա վարչապետը պետք է պատժի «ինքնագործունեությամբ» զբաղվող ոստիկաններին»,- ֆեյսբուքում գրել է նա։

Back to top button
Close