Նորություններ

ՀՀ և ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց

Մարտի 5-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, նույն վարչության և ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները Վաղարշապատի Վազգեն Սարգսյան փողոցից ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման ենթարկեցին 2017 թվականից ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի՝ խարդախության մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող Արմեն Ալեքսանդր-Նարինյանին: 

Ի դեպ, Նարինյանը հետախուզվում էր նաև ՌԴ իրավապահների կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի 3-րդ մասի մեղադրանքով:

Արմեն Ալեքսանդր-Նարինյանը կալանավորված է:

Back to top button