ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Ջրարծիվների որսը. երբ սնունդ հայթայթելու տեխնիկան արվեստ եւ սպորտ է հիշեցնում

Ջրարծիվները հզոր գիշատիչ թռչուններ են, որոնք հայտնի են իրենց բացառիկ ձկնորսական ունակություններով: Հսկայական բարձրությունից իջնում, սուզվում են ջրի մեջ, եւ հմտորեն օգտագործելով իրենց մագիլները՝ սնունդ են հայթայթում: Այդ թռչունների մարզական նվաճումները գրավում են հատկապես վայրի բնության լուսանկարիչներին:

Չեն Չենհուանը հայտնի է դարձել թռչունների հրաշալի լուսանկարներով, որոնք նա հրապարակում է սոցցանցի իր էջում: Հատկապես ուշագրավ են ժամանակահաջորդական լուսանկարները, որոնք պատկերում են ջրարծիվների որսի ընթացքը փուլ առ փուլ:

Այդ մեթոդով լուսանկարիչը հնարավորություն է տալիս տեսնել որսի ժամանակ ջրարծիվների յուրաքանչյուր շարժումը:

Ջրարծիվների մարմնի երկարությունը 55-58 սմ է, թևերի բացվածքը՝ 145-170 սմ, կենդանի զանգվածը՝ 1,3-1,9 կգ։ Գիշատիչ այդ թռչունները սնվում են ձկներով, հազվադեպ՝ գորտերով։ Երկար, հզոր մատների ու մագիլների շնորհիվ կարողանում են անվրեպ ձուկ որսալ ջրի խորքերում։ Փետրածածկը շատ խիտ է, սուզվելիս չի թրջվում։  Ջրարծիվները ձուկ որսալիս հաճախ մի պահ կանգ են առնում օդում, ապա թևերի արագ ու կարճ թափահարումներով, ոտքերն առաջ պարզած, նետվում ջուրը։

Невероятные фотографии скопы во время охоты

 Աղբյուր՝ travelask.ru

Back to top button