ՆորություններՍպորտ

Գաուֆը և Մաքնիլին հաղթանակից հետո պատվել են Բրայանտի հիշատակը՝ անսովոր պարով

Ամերիկացի թենիսիստուհիներ Քորի Գաուֆը և Քեթի Մաքնիլին զուգախաղերում դուրս եկան Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ: Մրցույթի 1/8 եզրափակչի խաղում ԱՄՆ ներկայացուցիչները երեք սեթում պարտության մատնեցին ճապոնացիներ Շուկո Աոյամային և Էնու Շիբահարուին `4:6, 7:5, 6:3:

Հաղթանակից հետո Գուֆը և Մաքնիլին պատվել են լեգենդար «Լոս Անջելես Լեյքերսի» բասկետբոլիստ Կոբի Բրայանտի հիշատակը՝ անսովոր պարով: Նրանք միաժամանակ ցատկեցին վեր ու բախվեցին միմյանց (բասկետբոլիստները հաճախ են դա անում ՝ նշելով հաջողությունը) , այնուհետև կորտում վիրտուալ նետում են կատարել:

«Սա Քո համար է, Կոբի» ,- մակագրել է Մաքնիլին twitter-ում։

Back to top button