Նորություններ

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. բախվել են Wolksvagen-ը, ВАЗ-2115-ը և Opel-ը. վերջինս կողաշրջվել է, կան վիրավորներ

Այսօր՝ հունվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ժամը 18:30-ի սահմաններում Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Ամրակից գյուղի վարչական տարածքում, բախվել են Wolksvagen մակնիշի 35 ZZ 192 համարանիշի, ВАЗ-2115 մակնիշի 35 DV 866 համարանիշի և Opel մակնիշի 36 LZ 027 համարանիշի ավտոմեքենաները:Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ВАЗ-2115-ն ու Wolksvagen մակնիշի ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ծառերի մեջ, իսկ Opel-ը կողաշրջվել է:

Վթարի հետևանքով Opel-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ստեփանավանի բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ ՃՈ ավագ հետաքննիչ Արայիկ Սաֆարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close