Նորություններ

Հրդեհ տան տանիքում. փրկարարները դեպքի վայրում են

Հունվարի 26-ին, ժամը 19:37-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի ամառանոցների 3-րդ թաղամասում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Ժամը 20:02-ին հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» կանչ:

Դեպքի վայր են մեկնել ևս երկու մարտական հաշվարկ ու հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը:

Ըստ նախնական տվյալների՝ այրվում է տներից մեկի (երկհարկանի) տանիքը:

Back to top button
Close